Այս դժվար պահին 1 շաբաթում մոտ 24 մլն դրամ հավելյալ գումար ենք հավաքագրել. Տիգրան Ավինյան (տեսանյութ)
Երևան ՓԲԸ տնօրեն Բեգլար Կիրակոսյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հաշվետու զեկուցեց, որ շաբաթվա ընթացքում 67 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 3,619 շարժակազմ, նախատեսված 3,937-ի փոխարեն, 318-ով պակաս կամ -8.1%։
«Նոյեմբերի մեկից մինչև 7-ը 2.131.746 ուղևորից տոմսային համակարգով օգտվել է 578 հազար 22-ը կամ 27.11%։ Նախորդ շաբաթվա համեմատ հասույթն ավելացել է 24 միլ 700 հազար դրամով»,- ասաց նա:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց՝ նույնիսկ այս դժվարին պայմաններում մենք մի շաբաթվա ընթացքում մոտավորապես 24 միլիոն դրամի հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի ավտոբուսում։
Բեգլարյանը նշեց, որ միջինացված տոկոսայինով այն կազմում է 3 միլիոն 500 հազար օրական։
«3 միլիոն 500 հազար օրական 30 միլիոնի նկատմամբ, այսինքն 10%-ից մի փոքր ավելին»,-ասաց նա։










