Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է. Լծեն գյուղից «Զանգեր» կոչվող հատված ավտոճանապարհին տեղում է ձյուն

08:11 • 12.11.24

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում
ավտոճանապարհներն անցանելի են։

Սյունիքի մարզի Լծեն գյուղից «Զանգեր» կոչվող հատված ավտոճանապարհին տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: