Գարեգին Բ-ն իր զորակցությունն է հայտնել սիրիահայությանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել սիրիահայությանը: Վեհափառը հեռաձայնային կապ է հաստատել Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալբանդյանի հետ, տեղեկացել Սիրիայում վերջին օրերի զարգացումների և իրավիճակի մասին: Այս մասին հայտնում է Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում։
Առաջնորդ Սրբազան Հայրը մանրամասն տեղեկություններ է հաղորդել Սիրիայում տիրող ճգնաժամի և սիրիահայության դիմագրաված մարտահրավերների մասին:
Հիշեցնենք, որ երեկ սիրիական բանակը հայտարարել էր Հալեպից «զորքերի ժամանակավոր դուրսբերման» մասին՝ «ահաբեկիչների դեմ հակահարձակում նախապատրաստելու համար»:
Ռազմական կառույցը նշել էր, որ դուրսբերումը վերախմբավորման մաս է կազմում նախքան համալրման ժամանակումը՝ հակահարձակումն սկսելու համար:
Զինված ուժերը հավելել են, որ Հալեպում և Իդլիբում ապստամբների հետ ծանր մարտերի ընթացքում տասնյակ զինվորներ են զոհվել կամ վիրավորվել։














