Աշոցքից դեպի Բավրա ճանապարհահատվածում տեղ-տեղ բուք է
17:25 • 01.12.24
Ճանապարհային դեպարտամենից հայտնում են, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աշոցքից դեպի Բավրա ճանապարհահատվածում տեղ-տեղ բուք է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Placeholder










