Զելենսկին կցանկանար գործարք կնքել ու վերջ տալ այս խելագարությանը. Թրամփ

12:36 • 08.12.24

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կցանկանար գործարք կնքել ու վերջ տալ այս խելագարությանը. այս մասին գրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին:

Նա ընդգծել է, որ պատերազմը երբեք չպետք է սկսվեր և հիմա կարող է հավերժ շարունակվել:

Թրամփի խոսքով՝  ՌԴ-ն Ուկրաինայում կորցրել է շուրջ 600,000 զինվոր՝ վիրավոր կամ զոհված, իսկ Ուկրաինան կորցրել է 400,000 զինվոր և շատ ավելի խաղաղ բնակիչներ: 

«Պետք է անհապաղ զինադադար լինի, և բանակցություններ սկսվեն: Չափազանց շատ կյանքեր անտեղի վատնվում են, այնքան շատ ընտանիքներ ավերվում են, և եթե դա շարունակվի,  կարող է վերածվել շատ ավելի մեծ և շատ ավելի վատ բանի: Վլադիմիրին լավ եմ ճանաչում։ Սա նրա գործելու ժամանակն է: Չինաստանը կարող է օգնել. աշխարհը սպասում է»,- նշել է նա:

 

Զելենսկին կցանկանար գործարք կնքել ու վերջ տալ այս խելագարությանը. Թրամփ