Հրվ. Կորեայի պաշտպանության նախկին նախարարը փորձել է բանտում ինքնասպան լինել
Հարավային Կորեայի պաշտպանության նախկին նախարար Կիմ Յոն Հյունը ինքնասպանության փորձ է կատարել Սեուլի մեկուսարանում, որտեղ գտնվում է երկրում ռազմական դրության անօրինական սահմանման վերաբերյալ հետաքննության շրջանակում։ Նախկինում դատարանը որոշում էր կայացրել ձերբակալել Կիմ Յոնգ Հյունին, հայտնում է svoboda.org-ը։
Yonhap լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախկին նախարարը փորձել է կախվել ներքնազգեստից հյուսված պարանով։ Այժմ նա գտնվում է «պաշտպանիչ պալատում», և նրա առողջությանը վտանգ չի սպառնում։
Կիմ Յոնգ Հյոնի նկատմամբ հետաքննությունը վարում է անվտանգության հետաքննական թիմը։ Նա մեղադրվել է պետական դավաճանության և ապստամբության համար՝ Հարավային Կորեայում ռազմական դրություն հայտարարելու գործում ունեցած դերի համար։ Նա ներողություն է խնդրել ժողովրդից և հրաժարական տվել դեկտեմբերի 4-ին։ Կիմն իր փաստաբանների միջոցով ասել է, որ «այս իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը» կրում է բացառապես ինքը, իսկ իր ենթակաները «ուղղակի կատարում էին հրամանները»:










