Դեկտեմբերի 20-ից ՆԳՆ էլեկտրոնային փոստի հասցեներով ներկայացված դիմումներն ու բողոքները չեն սպասարկվելու. կգործի նոր կարգ (տեսանյութ)
ՆԳ նախարարություն էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, բողոքները, տեղեկատվության հարցումներն անհրաժեշտ է այսուհետ ուղարկել «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ» e-request.am կայքի միջոցով։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
«Դեկտեմբերի 20-ից էլեկտրոնային փոստի հասցեներով ներկայացված դիմումները, բողոքները և տեղեկատվության հարցումները չեն սպասարկվելու»,- ասված է հաղորդագրության մեջ:














