Աբխազիայում փայտե տուն է այրվել. 5 երեխա է զոհվել

21:04 • 05.01.25

Աբխազիայի Գալի շրջանում կրակի հետ անզգույշ վարվելու հետևանքով Սաբերիո գյուղում փայտե  մասնավոր տուն է բռնկվել։ Հրդեհն ակնթարթորեն ընդգրկել է սենյակը։ Այս մասին հայտնում է Interpressnews-ը՝ հղում անելով Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարարությանը։

Ողբերգության հետևանքով 5 երեխա է զոհվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է վառարանը բենզինով վառելու պատճառով։