Գիշերը Ռուսաստանի երկնքում 61 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել

21:38 • 05.01.25

Անցած գիշերվա ընթացքում հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը ուկրաինական 61 անօդաչու են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

37 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Ռոստովի, 20-ը՝ Բրյանսկի, 2-ը՝ Վորոնեժի, մեկական՝ Բելգորոդի և Օրյոլի մարզերի տարածքների վրա։