ԿԽՄԿ ներկայացուցիչները դեկտեմբերին տեսակցել են Բաքվում ապoրինի պահվnղ hայերին

14:57 • 07.01.25

ԿԽՄԿ ներկայացուցիչները դեկտեմբերին կրկին տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայերին, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը

«Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց դեկտեմբերին հերթական անգամ տեսակցել են ԿԽՄԿ ներկայացուցիչները, հնարավորություն է տրվել խոսելու հարազատների հետ»,- Tert.am-ին հայտնեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։