Ջիմի Քարթերի մարմինը տեղափոխվել է Վաշինգտոն (լուսանկարներ)
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերի մարմինը տեղափոխվել է Վաշինգտոն, որտեղ պետական պաշտոնյաները վերջին հրաժեշտ կտան հանգուցյալին:
Daily Mail պարբերականը հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում է, որ դագաղը ծածկված է ԱՄՆ դրոշով: Քարթերի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 9-ին: 39-րդ նախագահը կհուղարկավորվի Ջորջիայում:
Քարթերը մահացել է դեկտեմբերի 29-ին: Նա 100 տարեկան էր:



















