Պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում զոհվել է ավելի քան 12,300 խաղաղ բնակիչ. ՄԱԿ

19:42 • 08.01.25

Ավելի քան 12,300 խաղաղ բնակիչ է զոհվել Ուկրաինայի պատերազմի ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի տեղակալ Նադա ալ-Նաշիֆը՝  նշելով վերջին ամիսներին զոհերի աճը՝ անօդաչու թռչող սարքերի, հեռահար հրթիռների և պլանավորվող ռումբերի կիրառման պատճառով։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

«Ռուսական զինված ուժերն ակտիվացրել են գործողությունները՝ նոր տարածքներ գրավելու համար Արևելյան Ուկրաինայում, ինչը մեծ ազդեցություն է թողել խաղաղ բնակչության վրա առաջնագծի շրջաններում, հատկապես Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում», - ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի տեղակալ Նադա ալ-Նաշիֆը: 

«Մենք խորապես անհանգստացած ենք անօդաչու թռչող սարքերի օգտագործման և նոր զինատեսակների կիրառման ավելացման հետևանքով խաղաղ բնակչության զոհերի առնչությամբ», - ավելացրել է նա։