Պուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար

23:57 • 09.01.25

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախարարների կաբինետին հանձնարարել է անել ամեն ինչ՝ Սև ծովում լցանավերի խորտակման հետևանքով նավթամթերքի արտահոսքը կանխելու և լցանավերը բարձրացնելու ծրագրեր մշակելու համար։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։ 

 «Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի լուծվի խորտակված լցանավերից նավթամթերքի արտահոսքը դադարեցնելու հարցը: Պետք է արդեն մտածել և մշակել խորտակված լցանավերի բարձրացման ծրագրեր»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ լցանավերը բարձրացնելն առանձին լայնածավալ աշխատանք է, որը կապված է համապատասխան մասնագետների պատրաստման և նախապես անհրաժեշտ սարքավորումների ու ֆինանսական ռեսուրսների տրամադրման հետ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի շրջանի սևծովյան ափամերձ հատվածում Կերչի նեղուցում լցանավերի վթարը տեղի է ունեցել 2024–ի դեկտեմբերին, լցանավերից մազութի արտահոսք է սկսվել: