Դոնալդ և Մելանյա Թրամփները վերջին հրաժեշտն են տվել Ջիմի Քարթերին (լուսանկարներ)
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու կինը՝ Մելանյան, ժամանել են Քեփիթոլ Հիլլ՝ վերջին հրաժեշտը տալու ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերին, գրում է Daily Mail-ը:
Սպասվում է, որ գործող նախագահ Ջո Բայդենը, ինչպես նաև ԱՄՆ նախկին նախագահներն այսօր նույնպես վերջին հրաժեշտը կտան Քարթերին:
Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր: ԱՄՆ 39-րդ նախագահը կհուղարկավորվի Ջորջիայում:
Քարթերը մահացել է դեկտեմբերի 29-ին: Նա 100 տարեկան էր:
















