Մալիբուում այրվել է նաև Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի տունը

23:06 • 10.01.25

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի տունն այրվել է։ Այս մասին սոցցանցերում գրել է Լուիս Մորենո Օկամպոն` հրապարակելով այրվող տան լուսանկարը։

«Մալիբուում գտնվող իմ տունն ավերվել է հրդեհից»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Կալիֆոռնիայում երկար ժամանակ մոլեգնում են խոշոր անտառային հրդեհները՝ լուրջ վնասներ պատճառելով տարածաշրջանին։ Զոհերի թիվը հասել է 10-ի: