Ազատ արձակված իսրայելցի պատանդները «հուշանվերներ» են ստացել ՀԱՄԱՍ-ից

10:19 • 20.01.25

Հունվարի 19-ին ազատ արձակված 3 իսրայելցի պատանդները «նվերներ և հուշանվերներ» են ստացել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից:

Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, կանանց ստիպել են մասնակցել բեմականացված արարողությանը, որտեղ նրանց տրվել են փաթեթներ՝ Գազայի հատվածի քարտեզով, գերության մեջ արված իրենց լուսանկարներով և ազատ արձակման վկայականներով:

Հիշեցնենք, որ երեկվանից Գազայի հատվածում ուժի մեջ է մտել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի ռեժիմը, որը կնքվել է ամիսներ շարունակ բանակցված գործարքի շրջանակում: Գործարքը ենթադրում է ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող տասնյակ իսրայելցի պատանդների ազատ արձակում, իսրայելական զորքերի դուրս բերում անկլավից:

Ինչ վերաբերում է պատանդներին, ապա նրանք գերեվարվել էին 2023-ին հոկտոմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի լայնածավալ հարձակման ժամանակ: