Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիա

11:11 • 23.01.25

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին: Այս մասին հայտնել են Կառավարությունից:
 
Այցի շրջանակում վարչապետը կմասնակցի պանելային քննարկման, երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ: