Էրդողանն ու ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը քննարկել են Գազայում հրադադարի գործընթացը և ընթացիկ իրադարձությունները

21:44 • 29.01.25

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ընդունել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությանը: Ինչպես փոխանցում է Anadolu-ն, այս մասին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական համալիրում ընդունել է ՀԱՄԱՍ-ի Շուրայի խորհրդի նախագահ Մուհամմեդ Դարվիշին և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությանը: Նա ընգծել է, որ ՀԱՄԱՍ-ի 471 օրվա պայքարը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ դիմադրության ոգին չի կորչի», - ասվում է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Գազայում հրադադարի գործընթացը և Պաղեստինում ընթացիկ իրադարձությունները։