Երուսաղեմը շրջապատող լեռներում խոշոր անտառային հրդեհներ են (տեսանյութեր)
Երուսաղեմը շրջապատող լեռներում մոլեգնում են խոշոր անտառային հրդեհներ, որոնց տարածմանը նպաստում են չոր եղանակն ու քամին:
120 հրշեջ խումբ և մի քանի ինքնաթիռ փորձում են մեկուսացնել կրակը։ Հաղորդվում է, որ հրդեհների հետևանքով տուժել է 12 մարդ: Առնվազն 5 համայնքի բնակիչներին կարգադրվել է տարհանվել: Մայրուղիներից մեկը փակվել է:
Իսրայելը միջազգային օգնություն է խնդրել։
Տեսանյութերը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում:










