Նոր Զելանդիայի ափերի մոտ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

08:39 • 30.04.25

Նոր Զելանդիայի հարավային ափին 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS), փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Էպիկենտրոնը՝ Բլաֆ քաղաքից շուրջ 286 կիլոմետր հեռավորության վրա։ 

Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել։