Խստորեն դատապարտում ենք Մեծ Հայրենականի պատմական ճշմարտության, պատճառների և արդյունքների վերանայման ցանկացած փորձ. «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնություն

16:08 • 13.05.25

Ընդամենը մի քանի օր առաջ տեղի ունեցան Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնակատարությունները։

Հայաստանը, ողջ Խորհրդային Միության հայերը և Հայկական Սփյուռքը հսկայական ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ մեր ընդհանուր հաղթանակի գործում։ Այս մասին գրված է  «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության էջում:

«Ավելի քան վեց հարյուր հազար հայեր կռվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հայրենական Մեծ պատերազմի բոլոր ճակատներում ։ Մարշալներն ու գեներալները, ծովակալներն ու սպաները, հարյուր հազարավոր հայեր իրենց քաջությամբ ապացուցեցին, որ հայ ժողովուրդը եղել է և միշտ լինելու է ճշմարտության և արդարության կողքին:

Ելնելով վերոգրյալից ՝ մենք խստորեն դատապարտում ենք Հայրենական Մեծ պատերազմի պատմական ճշմարտության, պատճառների և արդյունքների վերանայման ցանկացած փորձ և ֆաշիզմի արդարացման ցանկացած գործընթաց համարում ենք որպես քայլեր, որոնք սպառնում են հայ ժողովրդի միասնությանը և գոյությանը»,- գրված է հաղորդագրության մեջ: