Թուրքիայում տեղի է ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
14:46 • 10.06.25
Թուրքիայի արևմտյան Քյութահիայի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Անադոլու գործակալությունը:
Մասնավորապես Սիմավ շրջանում ժամը 13:15-ին տեղի է ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ ցնցումը տեղի է ունեցել 7.71 կիլոմետր խորության վրա։
Placeholder










