Հրաձգություն՝ Ավստրիայի դպրոցներից մեկում. կան զոհեր

13:16 • 10.06.25

Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ, հաղորդում է Kronen Zeitung թերթը։ Ըստ այդմ, հարձակվողը սպանվել է։

Այս պահին շենքում մանրակրկիտ խուզարկություն է ընթանում։ Հոդվածում ասվում է, որ բնակչությանը խնդրում են խուսափել ոստիկանական ​​գործողության գոտուց։