Մեծ Բրիտանիայի վարչապետը Հարավային Կորեայի նախագահին շփոթել է թարգմանչի հետ (տեսանյութ)

12:57 • 19.06.25

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը G7 գագաթնաժողովում Հարավային Կորեայի ընտրված նախագահ Լի Ջե Մյունգին շփոթել է  թարգմանչի հետ։ Տեսանյութը հրապարակվել է ITN-ի կողմից։

Կադրերում երևում է, թե ինչպես է Սթարմերը սեղմում թարգմանչի ձեռքը, որից հետո նրանց է մոտենում մի աղջիկ և բրիտանացի քաղաքական գործչին ուղղում դեպի մեկ այլ անձ՝ Լի Ջե Մյունգը, և թարգմանիչը նույնն է անում։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: