ՌԴ-ի գիշերային գրոհի հետևանքով Ուկրաինայում զnhերի թիվը հասել է 7-ի

11:14 • 23.06.25

Կիև քաղաքի և Կիևի մարզի վրա հունիսի 23-ի գիշերը Ռուսաստանի Դաշնության զանգվածային հարձակման հետևանքով զոհվածների թիվը հասել է 7-ի. մայրաքաղաք Կիևում զոհվել 6, իսկ Բելոցերկովսկի շրջանում՝ 1 մարդ, հայտնում է dw.com-ը։

Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ Ռուսաստանի հարձակման ժամանակ կիրառվել են անօդաչու թռչող սարքեր, բալիստիկ և թևավոր հրթիռներ: Գրոհը շարունակվել է գրեթե ամբողջ գիշեր։ Նշվում է, որ վնասվել են բնակելի շենքեր, մի քանի տեղ հրդեհ է բռնկվել:

Լուսանկարներն ու տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: