Հզոր պայթյուն և հրդեհ Բաքվում. դեպքի վայր են ժամանել փրկարարները

23:54 • 26.06.25

Պայթյունը տեղի է ունեցել Բաքվի Ջաֆար Ջաբարլիի անվան կինոստուդիայի բակում: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: 

Հաղորդվում է, որ մուտքը դեպի տարածք սահմանափակ է, ձեռնարկվում են անվտանգության միջոցառումներ։ Դեպքի վայր են եկել Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայությունները: