Պակիստանում առնվազն 16 մարդ է զոհվել պայթյունի հետևանքով

17:25 • 28.06.25

Պակիստանի հյուսիս-արևմուտքում ինքնասպան-ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, հաղորդում է France Presse (AFP) գործակալությունը՝ հղում անելով տեղական ինքնակառավարման մարմինների և անվտանգության աշխատակիցներին։

«Ինքնասպան-ահաբեկիչը պայթուցիկներով լի մեքենան մխրճել է զինվորների շարասյան մեջ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ահաբեկչի մեքենան լի է եղել պայթուցիկներով։ Պայթյունի հետևանքով փլուզվել են նաև երկու տների տանիքներ, ինչի հետևանքով վիրավորվել է վեց երեխա։