2 կոպեկ էժան գնումից հետո մարդը կարող է ընկնել մեքենայի տակ, Homplex-ը միայն Թրամփը չի հասցրել գովազդի, բայց փողոցի անցումի հարցը չեն լուծել․ քաղաքացին ահազանգում է (տեսանյութ)
2 կոպեկ էժան գնումից հետո մարդը կարող է ընկնել մեքենայի տակ, Homplex-ը միայն Թրամփը չի հասցրել գովազդի, բայց փողոցի անցումի հարցը չեն լուծել:
Այս մասին գրել և համապատասխան տեսանյութ է հրապարակել օգտատերերից մեկը՝ անդրադառնալով լայնորեն գովազդված, նորաբաց Homplex մոլին։
«Ինֆլյուենսները գրում են, թե որքան լավն է Homplex-ը։ Թեև ճչում են, որ հաճախորդների համար ամեն ինչ արված է, բայց ամենակարևոր հարցը լուծված չէ, մոլի դիմաց անցում չկա։
5 տարի է ծախս եք արել, բայց անցում չեք նախատեսել։ Ո՞ւմ է պետք, որ մարդը երկու կոպեկ էժան գնում անի, հետո դուրս գա ընկնի մեքենայի տակ»,- ասել է օգտատերը։
Նա առաջարկում է, օրինակ, վերգետնյա անցում կառուցել, քանի որ մոտակա անցումը մոտավորապես 1 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։
Տեսանյութը՝ մեր թելեգրամյան ալիքում։










