ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի հետ

13:45 • 29.06.25

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի հետ:

Նարիշկինն ասել է, որ համաձայնության են եկել ապագայում ցանկացած պահի միմյանց զանգահարելու և հետաքրքրող հարցեր քննարկելու հնարավորության շուրջ։

«Ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ ամերիկացի գործընկերոջ հետ, և մենք միմյանց համար հնարավորություն ենք պահպանել ցանկացած պահի միմյանց զանգահարելու և հետաքրքրող հարցեր քննարկելու», - «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին ասել է Նարիշկինը։