Երևանում բացվել է բազմապրոֆիլ CarRix ավտոսպասարկման կենտրոնը (տեսանյութ, լուսանկարներ)

11:34 • 30.06.25

Երևանում պաշտոնապես իր դռներն է բացել CarRix բազմապրոֆիլ ավտոսպասարկման կենտրոնը։ Նորաբաց կենտրոնը հանդիսանում է ժամանակակից ծառայությունների համահավաք մի տարածք, որտեղ մատուցվում են ավտոմեքենաների ներմուծման, վերանորոգման, պահեստամասերի վաճառքի և այլ մասնագիտական ծառայություններ։ CarRix-ը հիմնադրվել է տարիների փորձառության և մեծածավալ ներդրումների արդյունքում։ Ընկերությունը մասնագիտանում է ԱՄՆ-ից և այլ երկրներից ավտոմեքենաների ներմուծմամբ, իսկ տեղական շուկայում վարորդներին առաջարկում է ժամանակակից վերանորոգում և տեխնիկական սպասարկում՝ կարճ ժամկետներում ու երաշխավորված որակով։

Ընկերության հիմնադիրն է Ժիրայր Վարդանյանը, ով տարիներ շարունակ զարգացրել է ավտոմեքենաների ներմուծման և սպասարկման ոլորտում իր գործունեությունը՝ սկսելով որպես MAY BID ՍՊԸ դեռևս 2015 թվականին։ 2020-ին բրենդային վերափոխումից հետո ընկերությունը շարունակել է իր գործունեությունը որպես Houston Motors LLC՝ ընդլայնելով ծառայությունների շրջանակն ու մասնագիտանալով Chevrolet Volt մոդելների վաճառքով ու սպասարկմամբ։

CarRix-ի նորաբաց կենտրոնը, որը գտնվում է Էրեբունի ավտոշուկայի հարևանությամբ, նախատեսված է լինել բազմաֆունկցիոնալ տարածք, որտեղ հաճախորդները կարող են մեկ վայրում լուծել իրենց ավտոմեքենայի հետ կապված բոլոր խնդիրները։ Կենտրոնում աշխատում են փորձառու մասնագետներ՝ ընդունակ ցանկացած պահի ախտորոշել մեքենայի խնդիրը և առաջարկել օպտիմալ լուծումներ։

Մեքենայի ներմուծման գործընթացը կատարվում է ամբողջական թափանցիկությամբ. պատվիրատուն ականատես է լինում բոլոր փուլերին՝ սկսած ընտրությունից մինչև փաստաթղթավորում, մաքսազերծում ու ցանկության դեպքում՝ վերանորոգում։ CarRix-ի ծառայությունների թվում առանձնանում է նաև ավտոլվացման հատուկ գոտին, որտեղ մեքենան լվացվում է մաքրման նորագույն մեթոդաբանությամբ ու սարքավորումներով, ներառյալ այն հատվածները, որոնք սովորաբար անհասանելի են սովորական ավտոլվացման կետերում։ Մեքենայի ամբողջական մաքրումից հետո այն հաճախ դառնում է «անճանաչելի» անգամ սեփական վարորդի համար։ Կենտրոնը հատուկ ուշադրություն է դարձնում նաև կանանց սպասարկմանը՝ ապահովելով հարմարավետ և հյուրընկալ միջավայր։ Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև խաղարկություն:

CarRix-ում կարելի է օգտվել նաև ավտոպահեստամասերի որակյալ ընտրանիից, իսկ տեղադրումն իրականացվում է երաշխիքային հիմունքներով՝ փորձառու մասնագետների կողմից։ Մեքենայի ընթացիկ ստուգումները, որոնք առաջարկվում են այստեղ, նպաստում են մեքենայի սպասարկման ծախսերի նվազեցմանը և շահագործման ժամկետի երկարացմանը։