Երևանում 46 համարի ավտոբուսի վարորդը բռնnւթյան է ենթարկվել ուղևորի կողմից. Կոստանյան

13:30 • 30.06.25

Հերթական անթույլատրելի միջադեպն է տեղի ունեցել հասարակական տրանսպորտում․ 46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն»,- նշել է նա: