«Պիցցա Դի Ռոման» կրկին իր դռներն է բացել (տեսանյութ)

19:29 • 02.07.25

Ո՞րն է քաղաքի ամենահամեղ պիցցան․ այս հարցի պատասխանը տալուց առաջ նախ այցելեք վերաբացված «Պիցցա դի Ռոման»:

30 տարի առաջ էր՝ հայրենիք վերադարձած ֆրանսահայ երիտասարդը Խորենացի 32/1 հասցեում գտնվող փոքրիկ պիցցերիայում սկսեց պիցցա թխել։ Որ իտալական պիցցան այդքան սիրվելու էր ու անգամ հերթեր գոյացնելու, ոչ մեկը չէր սպասում։

Այսօր արդեն փոքրիկ կրպակից մեծ պատմություն ունեցող պիցցերիայի վերածված «Պիցցա Դի Ռոման» կրկին իր դռներն է բացում, որովհետև համեղ ու իսկական իտալական պիցցա նախընտրողները սպասում էին։ 

Տարիների փորձառություն, բարձրորակ մթերքների ընտրություն, պատասխանատվության բարձր զգացում, իսկ արդյունքում հաճախորդների գոհունակություն և կրկին ու կրկին վերադառնալու ցանկություն։

90-ականներին Նեապոլում պատրաստված առաջին պիցանները պարզ էին՝ բարակ խմոր, ձիթայուղ, ծովի աղ, երբեմն էլ պանրի մնացորդներ, իսկ ահա Իտալիայի թագուհի Մարգարիտային մատուցվեց յուրահատուկ պիցցա՝ լոլիկով, մոցարելլայով ու կանաչ ռեհանով՝ խորհրդանշելով իտալական դրոշի գույները։ Այդ պահից սկսած, պիցցան դադարեց լինել «փողոցային ուտեստ»՝ սիրվելով ու տարածվելով աշխարհում։ Ի դեպ, որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ պիցցան ուղեղում ակտիվացնում է նույն կենտրոնները, ինչ բարձր շաքար պարունակող մթերքները։ 

Մանրամասները՝ տեսանյութում