Ֆրանսիական Hermes ապրանքանիշի կողմից դերասանուհի Ջեյն Բիրկինի համար ստեղծված պայուսակը վաճառվել է ավելի քան 10 միլիոն դոլարով

21:13 • 10.07.25

Առաջին Birkin պայուսակը, որը ստեղծվել է ֆրանսիական Hermes ապրանքանիշի կողմից դերասանուհի Ջեյն Բիրկինի համար, վաճառվել է առցանց աճուրդում ավելի քան 10 միլիոն դոլարով և դարձել է աճուրդում վաճառված ամենաթանկ պայուսակը: Այս մասին հայտարարել է «Սոթբի»-ի աճուրդի տունը։

Իր կարիերայի ընթացքում Բիրկինը նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմերում և թողարկել 20 երաժշտական ​​ալբոմ։ Նրան անվանում էին ոճի խորհրդանիշ։ 1984 թվականին ֆրանսիական Hermes դիզայներական տունը նրա համար նախագծեց պայուսակ և անվանեց այն նրա անունով, որը բավականին հայտնի է աշխարհում։ Birkin պայուսակն այսօր տվյալ ապրանքանիշի ամենատարածված պայուսակներից մեկն է։