Առավոտից որոնվող 4-ամյա երեխան ունի վնասվածքներ․ կյանքին վտանգ չի սպառնում․ ՆԳՆ
Քիչ առաջ Արարատի մարզի Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց որպես անհետ կորած որոնվող երեխային հայտնաբերել են Արարատի մարզի Զովաշեն գյուղի «Գետափ» հանգստյան գոտու տարածքում։ Այս մասին հայտնել է Shamshyan.com-ը։
Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Այս պահին իրավապահները մեկնում են Զովաշեն գյուղ։














