Մի խումբ արցախցիներ մտան կառավարության շենք. նրանց բարձրացրած խնդիրները կքննարկվեն փոխարչապետի գրասենյակում

12:18 • 14.07.25

ԱԻՊ խորհրդի անդամները մտան ՀՀ կառավարության շենք, որտեղ նրանց հանդիպում կունենան փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակում: Արցախցիների շահերը կներկայացնի նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Արցախցիները նաև  պահանջագիր են ներկայացրել ՀՀ կառավարությանը:

Հիշեցնենք, որ արցախցիները նստացույց և ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ: