Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

13:09 • 14.07.25

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի  Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գուրգեն Ղազարյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան, Գրիգոր Զոհրապ փ․), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։

Մասնավորապես՝

• արտադրամասի կառուցվածքը և դասավորվածությունը չեն ապահովել սննդամթերքի աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը,

• ապահովված չեն եղել օդափոխության միջոցներով,

• առաստաղների մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից,

• դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,

• կոյուղու համակարգը նախագծված չի եղել այնպես, որպեսզի բացառվի սննդամթերքի աղտոտման ռիսկը,

• սարքավորումները և գործիքները չեն պահվել բարվոք վիճակում։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է,  սահմանվել է խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ: