Որևէ առաջընթաց չեղավ կառավարության հետ քննարկման ընթացքում. Գեղամ Ստեփանյան

13:29 • 14.07.25

Արցախցիների ներկայացուցիչները դուրս եկան կառավարության շենքից: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նշեց, որ հանդիպումը պլանավորածից էլ երկար է տևել:
 
«Բնակվարձի ծրագիրը շարունակելու հնարավորության շուրջ որևէ ձևով համաձայնություն չեղավ։ Նշեցին, թե կառուցողական են տրամադրված ծրագրերի բարելավումների վերաբերյալ, սակայն ես իմ փորձից կարող եմ ասել, որ անիմաստ է»,- նշեց Ստեփանյանը։