Մոսկվայի մարզում ադրբեջանական սփյուռքը, ամենայն հավանականությամբ, կլուծարվի. Էլշան Իբրահիմով

13:35 • 19.07.25

Մոսկվայի մարզում ադրբեջանական սփյուռքը, ամենայն հավանականությամբ, կլուծարվի, քանի որ ոչ ոք չի ցանկանում այնտեղ աշխատել ներկայիս պայմաններում։ Այս մասին Gazeta.Ru-ին ասել է կազմակերպության ղեկավար Էլշան Իբրահիմովը։

Նշենք, որ վերջերս նրան զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից և արտաքսել Ռուսաստանի Դաշնությունից։

«Դա սպառնալիք է ազգային անվտանգությանը։ Ամենայն հավանականությամբ, նրանք կլուծարեն այն, քանի որ ոչ ոք չի ցանկանում աշխատել ներկայիս իրավիճակում», - ասել է Իբրահիմովը։