ԵՊՀ-ում կատարվողն իրավական չէ, ուղղորդվում է դրսից, քաղաքական ենթատեքստ կա, ռեկտորն ասում է՝ իրեն ստիպում են․ Խաչիկ Աբաջյան (տեսանյութ)
ԵՊՀ-ում կատարվողն իրավական չէ, ուղղորդվում է դրսից, քաղաքական ենթատեքստ կա, ռեկտորն ասում է՝ իրեն ստիպում են։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի փոխտնօրեն Խաչիկ Աբաջյանը՝ անդրադառնալով կենտրոնի 11 աշխատակցին աշխատանքից ազատելուն, ինչպես նաև Աստվածաբանության դեկանին հեռացնելու որոշմանը։
«ԵՊՀ-ում կատարվողն իրավական չէ, ունի դրսից ուղղորդում, քաղաքական ենթատեքստ։ Եթե դատարանի որոշումը մայիսի վերջ էր, եթե կար նպատակ մեզ աշխատանքից հեռացնելու, կարելի էր հունիսի սկիզբ ծանուցել, պահել աշխատանքային օրենսգրքի 2-ամսյա ժամկետը։
Ամառը չպլանավորել միջոցառումներ։ Այդ միջոցառումների չեղարկումը ԵՊՀ-ի իմիջին ու հեղինակությանն են վնասում։ Գործընթացն այնպես արագ ու իմպուլսիվ է գնացել, որ վստահ եմ՝ արվել է դրսի ուղղորդմամբ։ ԵՊՀ ռեկտորն ասում է՝ չեմ ուզում սա անել, ինձ ստիպում են, բայց դա նրան չի ազատում պատասխանատվությունից։ ԵՊՀ-ում առաջիկայում նոր ճնշումներ են լինելու, դրանք 2018-ից կան, այլ կարծիք ունեցողներին ազատում են»,- նշել է Աբաջյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․














