ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողության ժամանակ հրապարակի շրջանաձև երթևեկության մի մասը փակ կլինի

17:05 • 23.07.25

ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողությունը տեղի կունենա Հանրապետության հրապարակում հուլիսի 26-ին՝ ժամը 18։00-22։30-ը։ Նշված ժամանակահատվածում հրապարակի շրջանաձև երթևեկության մի մասը փակ կլինի։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Բացման արարողության շրջանակում հուլիսի 26-ին՝ ժամը 18։00-19։30-ը Մատենադարանի հրապարակից՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Սայաթ-Նովա փողոց, Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ երթուղով կանցկացվի երթ։

 Ջահակիրների մրցավազքը տեղի կունենա ժամը 18։30-ից մինչև 20։30 Եռաբլուր զինվորական պանթեոնից՝ Իսակովի պողոտա, Արգիշտիի փողոց, Իտալիայի փողոց, Վազգեն Սարգսյան փողոց, Հանրապետության հրապարակ։ Նշված ճանապարհահատվածները ժամանակավորապես փակ կլինեն երթևեկության համար։