Չիլիի հյուսիսում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

08:58 • 24.07.25

Չիլիի հյուսիսում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Անտոֆագաստա քաղաքից 238 կմ հարավ-արևելք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 111 կմ խորության վրա։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: