Ընկերներից մեկը փորձել է օգնել, սակայն չի կարողացել․ Ազատի ջրամբարում ջրшհեղձ եղած պատանին Արցախից էր

19:03 • 27.07.25

Ազատի ջրամբարում ջրահեղձ եղած պատանին Արցախից բռնի տեղահանված էր, ապրում էր Ազատավանում։ Այս մասին հայտնում է 24news.am-ը։

Չորս ընկերներով միասին գնացել են ձկնորսության, և ինչ-որ պահի 16-ամյա տղան որոշել է լողալ ջրամբարում, ինչից հետո դեպքը տեղի է ունեցել։ Ականատեսները նշում են, որ ընկերներից մեկը փորձել է օգնել, սակայն չի կարողացել, ինչի հետևանքով էլ տղան ջրահեղձ է եղել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  հուլիսի 27-ին, ժամը 13:07-ին ահազանգ էր ստացվել, որ 16-ամյա տղա երեխա է ընկել Ազատի ջրամբարը։

Ջրասուզակը մեկուկես ժամ որոնումից հետո ափից մոտ 4 մ հեռավորությունից դուրս է բերել քաղաքացու դին։