Կապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

17:38 • 27.07.25

Սյունիքի մարզի Կապան քաղաքի մի շարք հասցեներում հուլիսի 28-ի ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։