Վարդավառը Իրական Հայաստանի ամենատոնն է. Փաշինյան

15:35 • 27.07.25

Վարդավառը Իրական Հայաստանի ամենատոնն է, որ գովերգում է ապրելու, կյանքը վայելելու, երջանիկ լինելու բնական մղումը եւ մեզ հետագծում մինչև մեր արմատների ամենախորքերը, նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վարդավառը գովերգ է մեր նահատակներին, որ մեզ ապրելու, կյանքը վայելելու և հարատև պետություն ունենալու հնարավորություն են շնորհել։ Այդ հնարավորությունը մենք բաց չենք թողնի։ Շնորհավոր Վարդավառ», - ասել է նա: