Բրիտանացի զբոսաշրջիկ է կյանքից հեռացել Ստամբուլում մազերի փոխպատվաստումից հետո

10:01 • 01.08.25

Բրիտանացի զբոսաշրջիկ է մահացել Ստամբուլում մազերի փոխպատվաստումից հետո։ Այս մասին հաղորդում է The Sun-ը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«38-ամյա տղամարդը ժամանել Է Ստամբուլ և երկուշաբթի հինգ ժամ տևած մազերի փոխպատվաստման վիրահատության է ենթարկվել։ Սակայն վիրահատությունից կարճ ժամանակ անց զբոսաշրջիկը վատացել և հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ էլ նա մահացել է։ 

Մահվան պատճառը դեռ հայտնի չէ: Պարբերականի տվյալներով՝ այժմ ընթանում են անհրաժեշտ փորձաքննություններ, մասնավորապես, տեղի ոստիկանությունը հարցաքննել է կլինիկայի անձնակազմին։