Ուկրաինայում կին բժիշկների նկատմամբ հետախուզում կհայտարարվի զինվորական կոմիսարիատ չներկայանալու համար

13:15 • 02.08.25

Ուկրաինայում կին բժիշկների նկատմամբ հետախուզում կհայտարարվի զինվորական կոմիսարիատ չներկայանալու համար։ Այս մասին հայտարարել է ուկրաինացի փաստաբան Եկատերինա Անիշչենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Եթե կինը 60 օրվա ընթացքում չներկայանա ռազմաբժշկական հանձնաժողով անցնելու համար, նրա նկատմամբ արձանագրություն կկազմվի և հետախուզում կհայտարարվի»,-ասել է նա «Կիև24» հեռուստաալիքի եթերում: Մենք գենդերային հիմքով բացառություններ չունենք»,-ասել է փաստաբանը։