Կրասնոդարի երկրամասում վատ եղանակի հետևանքով զբոսաշրջիկների շրջանում զпհեր կամ վիրшվпրներ չկան. Տուապսեի շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել

18:44 • 03.08.25

Կրասնոդարի երկրամասում վատ եղանակի հետևանքով զբոսաշրջիկների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան, առանձին ենթակառուցվածքները գործում են բնականոն ռեժիմով, հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։

Կուբանի Տուապսեի շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառով։ Բացվել են երկու ժամանակավոր բնակության կենտրոններ, հայտնել է նահանգապետ Կոնդրատևը։