Բազմաթիվ կյանքեր կփրկվեն, եթե Առողջապահության նախարարությունը հետևողական աշխատի. Պետրոս Անանիկյան (տեսանյութ)

15:12 • 05.08.25

Բազմաթիվ կյանքեր կփրկվեն, եթե Առողջապահության նախարարությունը հետևողական աշխատի: «Life Armenia»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ Պետրոս Անանիկյանը։

«Ես չեմ ուզում ասել, որ մեր բժիշկները խուսափում են, յուրաքանչյուր բժիշկ աշխատում  է իր ուժերի, հնարավորության, իր գիտելիքների չափ օգնություն հայտնում: Բայց այստեղ կա մի ուրիշ խնդիր. նախարարությունը պետք է ունենա հսկողություն դրա համար: Եվ իզուր չէ, որ նույնիսկ միջին զարգացած երկրներում կա երեք մոտեցում բժշկի որակավորմանը»,- նշել է նա:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մեկ հատված.