Թուրքիայի հարավային հատվածում գտնվող լիճը ցամաքման եզրին է (լուսանկարներ)

17:07 • 05.08.25

Թուրքիայի հարավային հատվածում գտնվող Քոնյա քաղաքի Էբեր լիճը ցամաքման եզրին է: Ժամանակին 147 տեսակի թռչունի որսատեղի հանդիսացող և բազմազան ձկնատեսակներ ունեցող լճի մակարդակը հետզհետե նվազում է՝ հասնելով կրիտիկական մակարդակի: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Աֆյոն Քոջաթեփե համալսարանի (AKÜ) պրոֆեսոր Ուղուր Ջենգիզ Էրիշմիշը լճում ստեղծված իրավիճակը բացատրում է մարդկանց կողմից ջրի անխոհեմ օգտագործմամբ: 

Վերջինիս խոսքով՝ համապատասխան միջոցներ չձեռնարկելու դեպքում 3 տարվա ընթացքում լիճն ամբողջությամբ կցամաքի:

«Պետք է օրենսդրական կարգավորումներ իրականացվեն»,- նախազգուշացրել է Էրիշմիշը: