Նոր բնակելի համալիր Երևանում՝ միջազգային ստանդարտներով. «Artlife Kempinski». երբ ճարտարապետությունը դառնում է կյանքի որակ (տեսանյութ, լուսանկարներ)

16:18 • 12.08.25

Երևանի Կենտրոնում կառուցվող «Artlife Kempinski Residences» համալիրը խոստանում է դառնալ այն տեղը, որտեղ ճարտարապետությունը, ինժեներական ճշգրտությունը և հարմարավետությունը խաչվում են նույն կետում։ Շինհրապարակում Տիգրան Կարապետյանն է, ով շինարարության կառավարման բաժնի ղեկավարն է: Նա է պատմում այդ բազմաֆունկցիոնալ նախագծի մասին, որը շուտով իրականություն կդառնա:

«Մենք գտնվում ենք մեր համալիրի ծառուղում, որը լայնությամբ գերազանցում է Թումանյան փողոցին։ Սա բաց տարածք է բոլոր երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի համար: Այստեղ լինելու է երկու շատրվան։ Մեկը կտեղադրվի մեր ծառուղու կենտրոնում, մյուսը՝ սկզբում։ Շատրվանները կլինեն դինամիկ և լուսավորմամբ», - նշում է Կարապետյանը: 

Խոսելով այս պահին ընթացքի մեջ գտնվող աշխատանքների մասին՝ շինարարության կառավարման բաժնի ղեկավարն ասում է, որ ինտենսիվ իրականացվում է շենքի ճակատային երեսպատումը։ Ճակատային մասը պատվում է տրավերտինով:  Ըստ նախագծի՝ շենքի ճակատը կառուցման բարդությամբ հիշեցնում է խճանկարի: Ամեն քար համարակալված է և յուրաքանչյուրը նախատեսված է կոնկրետ կետում տեղադրվելու համար։ Որպես ճարտարապետական լուծում՝ այն պահանջում է բացառիկ ճշգրտություն, համադրում և մանրակրկիտ աշխատանք:

«Artlife»-ը եզակի համալիր է Հայաստանում, որն ունենալու է նաև ուղղաթիռների վայրէջքի հարթակներ։ Մանրամասնում են՝ մի հարթակի վրա վայրէջք կկատարեն ուղղաթիռները, իսկ մյուսը նախատեսված կլինի յոգայով, պիլատեսով, աէրոբիկայով զբաղվելու համար: Այնպես որ՝ եթե ցանկանում եք յոգայով զբաղվել 78 մետր բարձրության վրա, ուրեմն այս համալիրը Ձեզ համար է։ 

«Մեր համալիրում կա չորս մասնաշենք՝ A, B, G և D, որոնց մեջ ներառված են լինելու կոմերցիոն տարածքներ, բրենդային հագուստի, ապրանքների, աքսեսուարների խանութներ և ռեստորաններ։ B և G շենքերում տեղակայված կլինի «Kempinski» հյուրանոցը։ Կլինի նաև պատկերասրահ և չորս ռեստորան», - ներկայացնում է Տիգրան Կարապետյանը։

Բնակելի համալիրի ամբողջ գաղափարն այն է, որ ամեն ինչ լինի մեկ մակարդակի վրա։ Համալիրն ունի իր կայանը, որտեղ օդը զտվում է և մատակարարվում բնակիչներին։ Յուրաքանչյուր շենքում նախատեսվա ծ են երկու աստիճանահարթակներ։ Մեկը հիմնական հարթակն է, որը կապում է շենքի վերջին հարկը մինչև -3 հարկ, իսկ երկրորդը հրդեհային հարթակն է, որն ապահովում է անվտանգ ելք մինչև առաջին հարկ։ Այս երկու հարթակներ ստեղծված են շենքի արդյունավետ և անվտանգ շահագործման համար։ Բնակելի համալիրում առկա են բոլոր կոմունալ հարմարությունները. տեղադրված են երկու դիզելային գեներատորներ, որոնք անհրաժեշտության դեպքում ապահովում են էլեկտրական հոսանքի անխափան մատակարարումը։ Բացի այդ, շենքը ունի լրացուցիչ էլեկտրամատակարարման մալուխ, այսինքն՝ ամբողջ համալիրն ունի երկու անկախ էլեկտրահաղորդման համակարգ։ Կան երեք ջրի պահեստարաններ՝ հրդեհաշիջման, կանաչապատ տարածքների՝ ծաղիկների ու ծառերի ոռոգման ջրի, և խմելու ջրի համար։ Այս տարողունակ պահեստարանները ապահովում են տարբեր նպատակներով ջրի կայուն մատակարարում և համալիրի կենսագործունեության շարունակականություն։

«Քանի որ մենք հանդիսանում ենք «Kempinski» հյուրանոցային ապրանքանիշի մաս, մեր հանրային տարածքները ևս՝ միջանցքներն ու սրահները, պետք է համապատասխանեն հինգաստղանի հյուրանոցի չափանիշներին»,- հավելում է շինարարության կառավարման բաժնի ղեկավարը։ 

Համալիրը ներսից ևս կառուցված է նույն նրբանկատ մոտեցմամբ: Սանհանգույցներում օգտագործվում է «Porcelanosa» ընկերության լայն ֆորմատի կերամոգրանիտ: Սանտեխնիկան տրամադրում են «Grohe» և «Villeroy & Boch» ապրանքանիշերը, իսկ շենքի վերելակները՝ «Kone» ընկերությունը։ Մուտքի դռները «Barhaus» ընկերության արտադրանք են՝ ծանր, բարձրորակ փայտե կառուցվածքով։ Բնակելի և հանրային տարածքների հարդարման մեջ կիրառվում են նաև պաստառապատում, ձուլվածքներ և գորգապատ ծածկույթներ՝ համապատասխանեցված «Kempinski» հյուրանոցային ապրանքանիշի պահանջներին։

«Artlife»-ը նախագծվել է որպես ամբողջական բնակելի միջավայր, որտեղ ճարտարապետությունը, ինժեներական լուծումները և նյութերի ընտրությունը ծառայում են մեկ նպատակին՝ ստեղծել հանգիստ, անվտանգ և բազմաշերտ ապրելու տարածք։ Այստեղ ամեն ինչ իր տեղում է: Մի վայր, որտեղ կգտնես քո երազանքների ապարտամենտը: